Միջազգային

Լվովի ռմբակծությունից շուրջ 100 բնակարան է տուժել

Լվովի ռմբակծությունից շուրջ 100 բնակարան է տուժել

Ռուսական զորքերի կողմից Լվովի գիշերային գնդակոծության ժամանակ ավելի քան 100 բնակարան է վնասվել․ հայտնել է քաղաքապետ Անդրեյ Սադովիը։ Նրա խոսքով՝ հրթիռներից մեկը ընկել է մանկապարտեզի բակ, ինչի հետևանքով այն ոչնչացվել է։ Բժշկական օգնության է դիմել 4 բնակիչ։

Լվովի շրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Մաքսիմ Կոշիցկին մանրամասնել է, որ հրթիռների բեկորները, ի թիվս այլ տեղերի, ընկել են բազմաբնակարան շենքերի վրա՝ պատճառելով ավերածություններ։ Լվովի հիպերմարկետներից մեկում հրթիռի բեկորներից առաստաղ է փլուզվել։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական