Էկվադորի Էսմերալդաս նահանգում ձախական «Քաղաքացիական հեղափոխություն» շարժման առաջնորդ Պեդրո Բրիոնեսը սպանվել է իր տան մոտ անհայտ անձանց կողմից, երկուշաբթի՝ օգոստոսի 14-ին։ Այդ մասին հայտնել են նրա կուսակից ընկերները։
Մի քանի օր առաջ երկրում սպանվել էր ևս մեկ քաղաքական գործիչ՝ «Կարգ» շարժման նախագահի թեկնածու Ֆերնանդո Վիլյավիսենսիոն։ Նրա գլխին երեք անգամ կրակել են Կիտոյում նախընտրական հանդիպումից հետո։ Օգոստոսի 20-ին Էկվադորում տեղի կունենան արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններ։