ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական հեռագիր է հղել Հյուսիսային Կորեայի նախագահ Կիմ Չեն Ընին՝ ԿԺԴՀ-ի ազատագրման օրվա կապակցությամբ։ Այդ մասին հայտնել է Կրեմլի կայքը։
«Վստահ եմ, որ մենք կշարունակենք զարգացնել երկկողմ համագործակցությունը բոլոր ոլորտներում՝ ի շահ մեր ժողովուրդների՝ ի շահ Կորեական թերակղզում և ամբողջ Հյուսիսարևելյան Ասիայի տարածաշրջանում կայունության և անվտանգության ամրապնդման», - ասվում է ուղերձում։