Միջազգային

30 զոհ՝ Մախաչկալայում բենզալցակայանի պայթյունի պատճառով

30 զոհ՝ Մախաչկալայում բենզալցակայանի պայթյունի պատճառով

ՌԴ Մախաչկալա քաղաքում բենզալցակայանում տեղի ունեցած պայթյունի և հրդեհի հետևանքով զոհվել է առնվազն 30 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 105-ը։ Հաղորդվում է, որ մահացածների թվում կա նաև երկու երեխա։

Նախնական տվյալներով՝ պայթյունը տեղի է ունեցել Մախաչկալայի առևտրի կենտրոններից մեկի մոտակայքում գտնվող ավտոտեխսպասարկման շենքում։ Պայթյունի պատճառը դեռ ճշտվում է։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական