Միջազգային

Իրանն ԱՄՆ-ից ստացել է գերիների փոխանակման համաձայնագրի կատարման երաշխիքներ. Քանանի

Իրանն ԱՄՆ-ից ստացել է գերիների փոխանակման համաձայնագրի կատարման երաշխիքներ. Քանանի

Իրանն անհրաժեշտ երաշխիքներ է ստացել ԱՄՆ-ից՝ գերիների փոխանակման և իրանական ակտիվների ապասառեցման համաձայնագրով ստանձնած պարտավորությունները կատարելու համար։ Այս մասին երկուշաբթի օրը հայտարարել է Իրանի արտգործնախարարության խոսնակ Նասեր Քանանին։

«Գերիների փոխանակման շուրջ բանակցությունների գործընթացը տևեց գրեթե երկու տարի։ Իրանի արտաքին գործերի նախարարությունը լրջորեն հետևում է Իրանի դեմ ԱՄՆ միակողմանի պատժամիջոցների պատճառով այլ երկրներում սառեցված իր ակտիվների ապասառեցմանը»,- ասել է Քանանին իր ամենշաբաթյա ասուլիսում։

Նրա խոսքով՝ Իրանը նաև ուսումնասիրել է ԱՄՆ-ի կողմից անհիմն մեղադրանքներով կալանավորված Իրանի քաղաքացիների իրավիճակը:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական