Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդուլլահիանը մոտ ժամանակներս կայցելի Սաուդյան Արաբիա։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Նասիր Քանանին։
Քանանին ասել է, որ այցի ընթացքում կողմերը քննարկումներ կանցկացնեն տարբեր հարցերի շուրջ, այդ թվում՝ տնտեսական ոլորտում երկկողմ համագործակցության ընդլայնման։