Միջազգային

Ադրբեջանի ԱԳՆ-ն ԼՂ հայերին օգնելու Իսպանիայի որոշումն անվանել է ապակառուցողական

Ադրբեջանի ԱԳՆ-ն ԼՂ հայերին օգնելու Իսպանիայի որոշումն անվանել է ապակառուցողական

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Ռուսաստանում Իսպանիայի դեսպանատան որոշմանը՝ աջակցել ԼՂ-ից Հայաստան տեղահանված 250 ընտանիքի։ 

«Տարօրինակ է տեսնել, թե ինչպես է մի երկիր, որը պայքարում է իր տարածքում անջատողականության դեմ, միևնույն ժամանակ աջակցում է անջատողականությանն այլ երկրներում: Անընդունելի է Իսպանիայի կողմից Ադրբեջանի ինքնիշխան տարածքում Հայաստանի կողմից հաստատված անօրինական անջատողական ռեժիմի խրախուսմանը: Մենք խստորեն դատապարտում ենք այս ապակառուցողական մոտեցումը»,- ասված է հայտարարությունում։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական