Միջազգային

ՌԴ ԱԳ փոխնախարարն ու Վաղարշակ Հարությունյանը քննարկել են Լաչինի միջանցքի իրավիճակը

ՌԴ ԱԳ փոխնախարարն ու Վաղարշակ Հարությունյանը քննարկել են Լաչինի միջանցքի իրավիճակը

ՌԴ ԱԳ նախարարությունը հայտնել է, որ հանդիպել են ՌԴ ԱԳ փոխնախարար Մ. Գալուզինը և ՌԴ-ում ՀՀ դեսպան Վաղարշակ Հարությունյանը։ Կողմերը քննարկել են Լաչինի միջանցքում և ԼՂ շուրջ ստեղծված իրավիճակը։ 

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է. «Օգոստոսի 14-ին ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Մ.Յու.Գալուզինն ընդունել է Հայաստանի դեսպան Վ.Հարությունյանին։ Հիմնավոր զրույցի ընթացքում կողմերն անդրադարձել են երկկողմ օրակարգի արդիական հարցերին, այդ թվում՝ բոլոր մակարդակներում քաղաքական երկխոսության խթանմանը և տնտեսական կապերի ամրապնդմանը։

Քննարկվել է Լաչինի միջանցքում և, ընդհանրապես, Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի զարգացումը։ Վերահաստատվել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև 2020-2022 թվականների պայմանավորվածությունների ողջ շրջանակի խստիվ պահպանման կարևորությունը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ», - նշված է հաղորդագրության մեջ։  

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական