Ռուսական Avtotor ավտոմոբիլային հոլդինգը սկսել է BAIC X55 քրոսովերի արդյունաբերական արտադրությունը։ Այդ մասին հայտնել է ռուսական ընկերության մամուլի ծառայությունը։
BAIC X55 - հագեցած է 1,5 լիտրանոց բենզինային, տուրբո շարժիչով, 188 ձիաուժ հզորությամբ: Յոթ աստիճանային, ռոբոտային փոխանցման տուփով: Այս համադրությամբ քրոսովերն 0-ից 100 կմ/ժ արագանում է 7,8 վայրկյանում և համապատասխանում է Euro 6 բնապահպանական ստանդարտին: