Միջազգային

Ադրբեջանի ՊՆ-ն ԼՂ-ի ինքնապաշտպանական ուժերին մեղադրում է դիրքային ամրություններ կառուցելու մեջ

Ադրբեջանի ՊՆ-ն ԼՂ-ի ինքնապաշտպանական ուժերին մեղադրում է դիրքային ամրություններ կառուցելու մեջ

Ադրբեջանի ՊՆ-ն հերթական հայտարարությունն է տարածել` մեղադրելով ԼՂ-ի ինքնապաշտպանական ուժերին դիրքային ամրություններ կառուցելու մեջ և, դրանք որակելով որպես սադրանք, պատասխանատու համարել Հայաստանին։

Հայտարարության մեջ նշվում է, որ վերջերս Ադրբեջանի տարածքում ռուս խաղաղապահների ժամանակավոր տեղակայման գոտում հայկական զինուժի կողմից ակտիվություն է նկատվում։ 

«Նկատվում է մարտական ​​դիրքերի անձնակազմի և զինամթերքի ավելացում, ինչպես նաև նոր պաշտպանական գծերի, խրամատների պատրաստում։ Հայտարարում ենք, որ ցանկացած հնարավոր միջադեպի ողջ պատասխանատվությունն ընկնելու է Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա»,- ասված է հայտարարությունում։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական