Ուկրաինական լրատվամիջոցները հաղորդում են Օդեսայի շրջանի վրա ԱԹՍ–ներով հարձակման մասին։ Ուկրաինայի ՀՕՊ-ը գիշերը հետ է մղել նման երեք հարձակում։
Հրթիռների բեկորները վնասել են Օդեսայի կենտրոնում գտնվող հանրակացարանը, ինչպես նաև սուպերմարկետը։ Երկու օբյեկտներում հրդեհ է բռնկվել։ Տուժել է սուպերմարկետի երեք աշխատակից։