Նիգերի ապստամբների կողմից ստեղծված ռազմական խորհուրդը մտադիր է պետական դավաճանության մեղադրանք առաջադրել Նիգերի գահընկեց նախագահ Մուհամեդ Բազումին։ Այս մասին հայտնում է Al Jazeera հեռուստաալիքը։
Կոտ դ'Իվուարի նախագահ Ալասան Ուատարան օգոստոսի 10-ին, Աբուջայում Արևմտյան Աֆրիկայի տնտեսական համայնքի (ECOWAS) գագաթնաժողովից վերադառնալիս, ասել է, որ ասոցիացիայի անդամ երկրների ղեկավարները պայմանավորվել են «հնարավորինս շուտ» ռազմական գործողություններ սկսել Նիգերում։ Ապստամբների առաջնորդներն իրենց հերթին հրամայել են բանակին պատրաստ լինել՝ հաշվի առնելով ECOWAS-ի հնարավոր գործողությունները։