Միջազգային

Ջո Բայդենը հայտարարել է, որ մտածում է Հավայի նահանգ մեկնելու մասին

Ջո Բայդենը հայտարարել է, որ մտածում է Հավայի նահանգ մեկնելու մասին

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ մտածում է Հավայի նահանգ մեկնելու մասին, որտեղ մոլեգնում են ավերիչ անտառային հրդեհները։

«Մենք ուսումնասիրում ենք այս հարցը», - ասել է Բայդենը լրագրողների հետ կարճ զրույցում, որի ընթացքում նախագահին հարցրել են Մաուի կղզի մեկնելու հնարավորության մասին, որտեղ բնական աղետի հետևանքով զոհվել է գրեթե 100 մարդ։

Մաուի և Մեծ կղզիներում անտառային հրդեհները սկսվել են չոր և շոգ եղանակի պատճառով: Հրդեհը ոչնչացրել է մի քանի բնակավայր, այդ թվում՝ հայտնի զբոսաշրջային Լահայնա քաղաքը։ Իշխանությունները ստիպված են փակել ճանապարհները, հասարակական տրանսպորտը չի աշխատում. Տեղի հարյուրավոր բնակիչներ տարհանվել են։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական