Միջազգային

Ցուկերբերգն արձագանքել է Հին Հռոմի ֆոնին մենամարտի մասին Մասկի խոսքերին

Ցուկերբերգն արձագանքել է Հին Հռոմի ֆոնին մենամարտի մասին Մասկի խոսքերին

Meta-ի ղեկավար Մարկ Ցուկերբերգն ակնարկել է, որ Իտալիայում Հին Հռոմի ֆոնին մենամարտ անցկացնելու մասին SpaceX-ի և Tesla-ի ղեկավար Իլոն Մասկի հայտարարությունն արվել է առանց իր կամ իր ներկայացուցիչների կողմից որևէ հաստատման։ Նա Threads սոցիալական ցանցում խոսել է հակառակորդի կողմից ընտրված վայրի նկատմամբ իր վերաբերմունքի մասին։

«Ես սիրում եմ այս սպորտաձևը և պատրաստ եմ պայքարել այն օրվանից, երբ Իլոնն ինձ մարտահրավեր նետեց: Եթե ​​նա երբևէ համաձայնի իսկական մենամարտի, ապա այդ մասին կիմանաք ինձնից»,- ասել է գործարարը։

Ցուկերբերգն առաջարկել է մարդկանց մեծ նշանակություն չտալ Մասկի հայտարարություններին և հավելել, որ դեռևս չեն պայմանավորվել մենամարտի օրվա և վայրի շուրջ։

«Մինչ այդ, խնդրում եմ, ենթադրեք, որ այն ամենը, ինչ նա ասում է, համաձայնեցված չէ», - գրել է միլիարդատերը։

Ցուկերբերգի խոսքերով՝ Մասկի հետ իր մենամարտը պետք է վստահվեր պրոֆեսիոնալ կազմակերպություններին, ինչպիսին է UFC-ն։

Օգոստոսի 11-ին Մասկը հայտարարեց, որ Ցուկերբերգի հետ մենամարտը կազմակերպվելու է ոչ թե UFC-ի, այլ միլիարդատերերի միջոցներով։ Նա նաև վստահեցրել էր, որ մենամարտը տեղի է ունենալու «էպիկական վայրում»՝ Հին Հռոմի ֆոնին։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական