Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը Ahaber հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է, որ վստահ է՝ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հաջողությամբ կհամոզի Ռուսաստանին վերսկսել «հացահատիկի գործարքը»։
Նրա խոսքով՝ «ակնհայտ է, թե որքան լուրջ կարող են լինել Ուկրաինայից և Ռուսաստանի Դաշնությունից հացահատիկի մատակարարումների դադարեցման հետեւանքները»։
«Մեր նախագահին է տրվել այս խնդրի լուծման պատասխանատվությունը: Նրա նախաձեռնությամբ, որը հայտնի է որպես հացահատիկային միջանցք, ավելի քան 33 միլիոն տոննա հացահատիկ է առաքվել կարիքավոր երկրներ: Ինչպես ասում էր ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը, աշխարհի բոլոր առաջնորդները հետևում են այս խնդրին և կարծում են, որ միայն մեր նախագահը կարող է լուծել այն։ Մեր նախագահը ինտենսիվ ջանքեր է գործադրում խնդրին լուծումներ գտնելու համար: Եվ ես անձամբ հավատում եմ, որ մեր նախագահը ի վիճակի է լուծել այդ խնդիրը»,- ասել է թուրք նախարարը: