ՌԴ Կալինինգրադի մարզում ուսումնամարզական թռիչքի ժամանակ Սու-30 ինքնաթիռ է կործանվել, անձնակազմը մահացել է, Interfax–ի փոխանցմամբ՝ հայտնել են ՌԴ Արևմտյան ռազմական օկրուգից։
«Օգոստոսի 12-ին Կալինինգրադի մարզում ուսումնամարզական թռիչք կատարելիս Սու-30 ինքնաթիռը վթարի է ենթարկվել ամայի տարածքում։ Թռիչքն իրականացվել է առանց զինամթերքի։ Ինքնաթիռի անձնակազմը մահացել է»,– հայտնել են Արևմտյան ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից։
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի պատճառ է դարձել տեխնիկական անսարքությունը։