Ոստիկանությունը տարհանել է մարդկանց Ֆրանսիայի գլխավոր տեսարժան վայրից՝ Էյֆելյան աշտարակից, ռումբի մասին հաղորդում ստանալուց հետո, հայտնում է BFMTV-ն՝ վկայակոչելով ոստիկանությում իր աղբյուրներին։
«Էյֆելյան աշտարակի երեք հարկերը և շրջակա տարածքը տարհանվել են շաբաթ օրը կեսօրից հետո՝ ռումբի մասին հաղորդում ստանալուց հետո», - հայտնում է հեռուստաալիքը։
Դեպքի վայր են ժամանել սակրավորները՝ ստուգելու ռումբի առկայությունը։