ՌԴ ՀՕՊ ուժերը հերթական ուկրաինական հրթիռ են խոցել Կերչի նեղուցի տարածքում։ Այս մասին Telegram-ի ալիքում հայտնել է Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսյոնովը։
«Ուկրաինայի զինված ուժերի ևս մեկ հրթիռ է խոցվել Կերչի նեղուցի տարածքում»,- գրել է նա։
Օգոստոսի 12-ին ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարեց հարվածային տարբերակի վերափոխված Ս-200 հրթիռ որսալու մասին։
Նախարարությունը հայտնել էր, որ հարձակման փորձի հետևանքով ավերածություններ կամ զոհեր չկան: