Միջազգային

ՌԴ ՊՆ–ն մանրամասներ է ներկայացրել Ղրիմի կամրջի վրա Կիևի հարձակումից

ՌԴ ՊՆ–ն մանրամասներ է ներկայացրել Ղրիմի կամրջի վրա Կիևի հարձակումից

Կիևը փորձել է հարվածել Ղրիմի կամրջին հարվածային տարբերակի վերափոխված Ս-200 հրթիռով, այն հայտնաբերել և որսացել են ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերը։ Այս մասին լրագրողներին հայտնել են ՌԴ ՊՆ-ում։

«Օգոստոսի 12-ին, Մոսկվայի ժամանակով ժամը 13:00-ի սահմաններում, Կիևի ռեժիմը փորձել է ահաբեկչական հարված հասցնել Ղրիմի կամրջին հարվածային տարբերակի վերափոխված Ս-200 զենիթային կառավարվող հրթիռով: Ուկրաինական հրթիռը ժամանակին հայտնաբերել և օդում որսացել են ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերը», - հայտնել են նախարարությունից։

Նրանք պարզաբանել են, որ դրա արդյունքում ավերածություններ և տուժածներ չկան։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական