Եվրամիության երկրները Բելառուսի հարևաններն են, և նրանց հետ հարաբերություններ խզել չի կարելի. հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։
«Այժմ մենք ապրում ենք առաջին հերթին Արևելքի հաշվին՝ համագործակցում ենք Ռուսաստանի, Չինաստանի հետ։ Բայց չպետք է մոռանալ բարձր տեխնոլոգիական արևմուտքի մասին։ Նրանք մոտ են, նրանք մեր հարևաններն են, նկատի ունեմ Եվրամիությանը։ Եվ նրանց հետ հարաբերությունները չի կարելի կորցնել։ Մենք պատրաստ ենք դրան, բայց հաշվի առնելով մեր սեփական շահերը։ Հավատացեք, կգա ժամանակը՝ 2024-2025 թվականներին, վստահ եմ, որ լուրջ փոփոխություններ կլինեն նաև աշխարհում»,- ասել է նա։
Միաժամանակ, նա անդրադարձել է սահմանակից Լեհաստանի հետ հարաբերություններին. «Եվ լեհերի հետ պետք է խոսել։ Ես վարչապետին հանձնարարել եմ կապ հաստատել նրանց հետ։ Եթե ուզում են, եկեք խոսենք, հարաբերություններ հաստատենք։ Մենք հարևաններ ենք, իսկ հարևաններին չեն ընտրում, նրանք Աստծուց են։ Բայց նրանք հոկտեմբերի 15-ին խորհրդարանական ընտրություններ ունեն և, իհարկե, հիմա պետք է սրեն իրավիճակը, որպեսզի ցույց տան, որ ճիշտ են զինել և վերազինել երկիրը։ Ուստի մինչև հոկտեմբերի 15-ը նրանք դժվար թե գնան իրենց և մեզ ձեռնտու որևէ էական փոփոխության»։
Լուկաշենկոն նաև ասել է, թե Բելառուսը պատրաստ է թեկուզ վաղը ընդունել արևմտյան ավիաընկերությունների։