Միջազգային

Էկվադորի նախագահը դիմել է ԱՄՆ-ին՝ նախագահի թեկնածուի սպանության գործի քննությանն օգնելու համար

Էկվադորի նախագահը դիմել է ԱՄՆ-ին՝ նախագահի թեկնածուի սպանության գործի քննությանն օգնելու համար

Էկվադորի նախագահ Գիլերմո Լասսոն հինգշաբթի՝ օգոստոսի 10-ին, դիմել է ԱՄՆ ՀԴԲ (FBI)-ին՝ նախագահի թեկնածու Ֆերնանդո Վիլյավիսենսիոյի սպանությունը հետաքննելու հարցում օգնելու համար։ Նրա խոսքով՝ մոտ ապագայում երկիր կժամանեն ՀԴԲ-ի աշխատակիցները։

Բնակչությանն ուղղված ուղերձում Լասսոնը սպանությունն անվանել է «քաղաքական հանցագործություն» և ընտրությունները խաթարելու փորձ։ Օգոստոսի 20-ին Էկվադորում տեղի կունենան արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններ։ Սոցիոլոգիական հարցումների համաձայն՝ աջ կենտրոնամետ Վիլյավիսենսիոն չորրորդ կամ հինգերորդ տեղում էր:

Հանրապետությունում 60 օրով արտակարգ դրություն է մտցվել։ Միջադեպից հետո նախագահի յոթ թեկնածուից հինգը հայտարարել են իրենց քարոզարշավը դադարեցնելու մասին։ Սակայն ընտրությունների օրը չի հետաձգվել։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական