Միջազգային

Թուրքիան հայտարարել է 995 ահաբեկիչ չեզոքացնելու մասին

Թուրքիան հայտարարել է  995 ահաբեկիչ չեզոքացնելու մասին

Թուրքիայի զինված ուժերի ջանքերով այս տարի տարածաշրջանում չեզոքացվել է 995 ահաբեկիչ․ Անկարայում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտնել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարության մամուլի խորհրդական Զեքի Աքթուրքը։

Նրա խոսքով՝ Ազգային անվտանգության սպառնալիքների դեմ վճռական պայքարը շարունակվում է ինչպես Թուրքիայի ներսում, այնպես էլ նրա սահմաններից դուրս։

Ըստ նրա, հատուկ սպառնալիք են ներկայացնում այն անձինք, որոնք մասնակից են ահաբեկչական կազմակերպություններին, ինչպիսիք են PKK/YPG-ն, FET-ը եւ ԴԱԻՇԸ, նշել է նա։

«Միայն վերջին շաբաթվա ընթացքում թուրք զինվորականների կողմից չեզոքացվել է 53 ահաբեկիչ, այդ թվում՝ Իրաքում և Սիրիայի հյուսիսում։ Այսպիսով, ընթացիկ տարվա սկզբից ոչնչացված ահաբեկիչների ընդհանուր թիվը հասել է 995-ի, իսկ ընդհանուր առմամբ 2015 թվականի հուլիսի 24-ից՝ 38 338–ի »,- ասել է Աքթուրքը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական