Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը․ «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է մայրաքաղաքի արտակարգ ծառայությունների ներկայացուցիչը՝ նշելով, որ նախնական պատճառը ԱԹՍ-երի հնարավոր հարձակումն է:
Օդանավակայանից էլ հայտնել են, որ «օդանավակայանից անկախ պատճառներով Վնուկովոյում ժամը 09:40-ից ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել օդանավերի ընդունման և բացթողման համար»։
«Վնուկովո»-ն և «Դոմոդեդովո»-ն արդեն դադարեցրել են չվերթերի ընդունումն ու մեկնումը։ Ինչպես հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարությունից, զինվորականները կանխել են Ռուսաստանի մի քանի շրջաններում, այդ թվում՝ Մոսկվայի մարզում, անօդաչու թռչող սարքերի միջոցով ահաբեկչական հարձակումներ իրականացնելու՝ Կիևի փորձերը: