Հավայան կղզիներից Մաուիում մոլեգնող անտառային հրդեհները առնվազն 53 մարդու կյանք են խլել։ Զոհերի թիվը հնարավոր է աճի։ Անտառային հրդեհները ավերածություններ են գործել առողջարանային քաղաքում, որի վերականգնման համար երկար տարիներ և միլիարդավոր դոլարներ կպահանջվեն․ հայտարարել են Հավայան կղզիների պաշտոնյաները:
Նահանգապետի խոսքով, սա նահանգի պատմության մեջ ամենավատ բնական աղետն էր, որը հազարավոր մարդկանց թողեց անօթևան և հողին հավասարեցրեց մոտ 1000 շենք: