Միջազգային

Բայրամովն ու ԱՄՆ պետքարտուղարի օգանականն անդրադարձել են հայ–ադրբեջանական հարաբերություններին

Բայրամովն ու ԱՄՆ պետքարտուղարի օգանականն անդրադարձել են հայ–ադրբեջանական հարաբերություններին

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը օգոստոսի 9-ին հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի պաշտոնակատար Յուրի Քիմի հետ։

Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև երկկողմ համագործակցության օրակարգը, Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացից բխող հարցեր և իրավիճակը տարածաշրջանում:

Բայրամովը մեղադրել է Հայաստանին տարածաշրջանում իրադրությունը լարելու, խաղաղության գործընթացին խոչընդոտելու և Լաչինի «անցակետի մոտ» սադրանքներ անելու մեջ։

Հիշեցնենք, երեկ ԱՄՆ պետքարտուղարի օգնականը հեռախոսազրույց է ունեցել նաև ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական