Միջազգային

Կարծում եմ, որ տիեզերական մրցավազքն իրականում տեղի է ունենում մեր և Չինաստանի միջև. NASA-ի ղեկավարը՝ Ռուսաստանի դերի մասին

Կարծում եմ, որ տիեզերական մրցավազքն իրականում տեղի է ունենում մեր և Չինաստանի միջև. NASA-ի ղեկավարը՝ Ռուսաստանի դերի մասին

NASA-ի ղեկավար Բիլ Նելսոնը կասկածում է, որ Ռուսաստանը կարող է մրցակցել ԱՄՆ-ի և Չինաստանի հետ Լուսնի հարավային բևեռում մարդկանց վայրէջքի հարցում․

«Ես չեմ կարծում, որ այս պահին շատ մարդ կա, ովքեր կարող են ասել, որ Ռուսաստանն իսկապես պատրաստ է տիեզերագնացներ ուղարկել Լուսին այն ժամկետում, երբ մենք նախատեսում ենք, կամ Չինաստանը կարող է: Ես կարծում եմ, որ մենք կարող ենք դա անել: Կարծում եմ, որ տիեզերական մրցավազքն իրականում տեղի է ունենում մեր և Չինաստանի միջև», - ասել Նելսոնը։ 

Նելսոնը նաև խոսել է այն մտավախությունների մասին, որ եթե Չինաստանն առաջինը մարդկանց տեղափոխի Լուսնի հարավային բևեռ, նա կարո՞ղ է պահանջել ռեսուրսներով հարուստ տարածքների իրավունքներ․

«Եթե մենք իսկապես այնտեղ (Լուսնի հարավային բևեռում) շատ ջուր գտնենք, որը կարող է օգտագործվել ապագա անձնակազմերի և տիեզերանավերի կողմից, կապահովենք, որ այն հասանելի լինի բոլորին, ոչ միայն նրանց, ովքեր նկրտումներ կունենան դրա նկատմամբ», - ասել է նա: 

Ապրիլի 19-ին Նելսոնը հայտնել է, որ NASA-ն հույս ունի, որ 2025թ. վերջին կամ 2026թ. «Արտեմիս-3» առաքելության շրջանակներում երկու տիեզերագնաց վայրէջք կկատարեն Լուսնի վրա:

«Արտեմիս» ծրագիրը հրապարակվել Է 2020 թվականի սեպտեմբերին։ Դրա հիմնական նպատակն է վերջին առաքելությունից ավելի քան 50 տարի անց ամերիկացի տիեզերագնացների վերադարձ լուսնի մակերևույթ, մերձլուսնային կայանի կառուցում և ապագայում Լուսնի հնարավոր գաղութացման համար պայմանների պատրաստում:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական