Միջազգային

Օկամպոն հաստատել է՝ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում ցեղասպանություն է իրականացնում

Օկամպոն  հաստատել է՝ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում ցեղասպանություն է իրականացնում

Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն իր զեկույցում արձանագրում է՝ Լաչինի միջանցքի շրջափակումն Ադրբեջանի կողմից ցեղասպանություն է Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերի դեմ։

Նա իր զեկույցում շեշտում է, որ Ադրբեջանի գործողությունները ցեղասպանություն են Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերի դեմ»՝ համաձայն Ցեղասպանության կոնվենցիայի 2-րդ հոդվածի գ կետի՝«որևէ խմբի համար կյանքի այնպիսի պայմանների միտումնավոր ստեղծումը, որոնք ուղղված են նրա լրիվ կամ մասնակի ֆիզիկական ոչնչացմանը»:

Ըստ նրա՝ «Կա ողջամիտ հիմք՝ հավատալու, որ նախագահ Ալիևը ցեղասպանական մտադրություններ ունի.  նա գիտակցաբար շրջափակել է Լաչինի միջանցքը նույնիսկ այն բանից հետո, երբ Արդարադատության միջազգային դատարանը միջանկյալ որոշումներով նրան ծանուցել է իր գործողությունների հետևանքների մասին»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական