Բրազիլիան և նրա նախագահը կարող են ազդել Ռուսաստանի վրա՝ հացահատիկի համաձայնագրին վերադարձնելու համար: Այս մասին GloboNews-ին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։
Պատասխանելով այն հարցին, թե արդյոք նա կարծում է, որ Բրազիլիայի չեզոք դիրքորոշումն Ուկրաինայի դեմ ՌԴ-ի պատերազմում լավ դիրք կապահովի Լուլա դա Սիլվայի համար, որպեսզի նա հանդես գա որպես միջնորդ բանակցություններում և փորձի համոզել ՌԴ-ին՝ վերադառնալ Սևծովյան հացահատիկային նախաձեռնությանը, Բլինքենը դրական պատասխան է տվել․
«Կարծում եմ, որ Բրազիլիայի ձայնը, նախագահ Լուլայի ձայնը վճռորոշ նշանակություն ունեն։ Եվ այդ ձայնի օգտագործումը՝ ռուսներին համաձայնագրին վերադառնալում համոզելու համար, շատ դրական քայլ կլիներ, - ընդգծել է նա։
ԱՄՆ պետքարտուղարն ընդգծել է, որ «այդ համաձայնագրի կարիքը երբեք չէր լինի», սակայն դա «անհրաժեշտ էր միայն այն պատճառով, որ Ռուսաստանը որոշեց ներխուժել Ուկրաինա, իսկ հետո, դա անելով, արգելափակեց նավահանգիստները՝ հնարավորություն չտալով հացահատիկ արտահանել»:
«Մինչ համաձայնագիրն իրականացվում էր, Ուկրաինայից դուրս է բերվել 35 միլիոն տոննա պարենամթերք, որը համարժեք է 18 միլիարդ կտոր հացին։ Այն պահից, երբ ՌԴ-ն դուրս եկավ համաձայնագրից, բոլորի համար գներն աճել են 10-15% -ով»,- ասել է Բլինքենը։