ՆԱՏՕ-ն հետևում է Բելառուսում ռազմական ակտիվության ավելացմանը, սակայն «Վագների» կողմից դաշնակիցների նկատմամբ ոչ ուղղակի, ոչ միջնորդավորված սպառնալիք չի տեսնում։ Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի պաշտոնական ներկայացուցիչ Օանա Լունգեսկուն՝ լեհական PAP լրատվական գործակալությանը տված հարցազրույցում։
«Արձագանքելով Ռուսաստանի ագրեսիվ գործողություններին՝ ՆԱՏՕ-ն ուժեղացրել է իր պաշտպանական ներկայությունը արևելյան թևում և շարունակում է անել անհրաժեշտ ամեն ինչ՝ ցանկացած սպառնալիք զսպելու և դաշինքի տարածքի յուրաքանչյուր սանտիմետրը պաշտպանելու համար», - ընդգծել Է գործակալության զրուցակիցը: