Միջազգային

ԱՄՆ–ում շնաձուկը հարձակվել է 65-ամյա կնոջ վրա

ԱՄՆ–ում  շնաձուկը հարձակվել է 65-ամյա կնոջ վրա

Նյու Յորքի իշխանությունները փակել են Rockaway Beach հայտնի լողափն այն բանից հետո, երբ օգոստոսի 7-ին շնաձուկը հարձակվել է 65-ամյա կնոջ վրա:

Փրկարարները տուժածին դուրս են բերել ջրից և ցուցաբերել առաջին բուժօգնություն, որից հետո նրան տեղափոխել են հիվանդանոց: Բժիշկների խոսքով՝ նա գտնվում է ծայրահեղ ծանր, բայց կայուն վիճակում։ Նա խորը խայթոց ունի ազդրի վրա:

Կծվածքի հետևանքով կինը կորցրել է մոտ 9 կգ քաշ:

Ըստ Global Shark Attack File կայքի, որը հետևում է մարդու վրա շնաձկների հարձակումներին, վերջին անգամ նման բան տեղի է ունեցել Նյու Յորքում 1958 թվականին:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական