Միջազգային

Կանխվել է Մոսկվայի մարզում ԱԹՍ-ների հերթական հարձակումը

Կանխվել է Մոսկվայի մարզում ԱԹՍ-ների հերթական հարձակումը

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ կանխել է անօդաչու թռչող սարքերով Մոսկվայի մարզում Կիևի հարձակման փորձը։ Գերատեսչությունը նշել է, որ ԱԹՍ-ները ոչնչացվել են։

«Այս գիշեր Մոսկվայի մարզի տարածքի երկնքում կանխվել է Կիևի վարչակարգի փորձը՝ ահաբեկչական գործողություն իրականացնել անօդաչու թռչող սարքերով։ ՀՕՊ համակարգերի միջոցով ոչնչացվել է երկու ԱԹՍ։  Միջադեպի հետևանքով տուժածներ և ավերածություններ չկան։», - ասված է ՌԴ ՊՆ հաղորդագրությունում։

 

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական