«Yandex Go» տաքսի ծառայության և նրա արտասահմանյան գործընկեր «Yango»-ի տվյալները պահվում են ռուսական տվյալների կենտրոններում․ պարզել է «Մեդուզա»-ն:
Սեպտեմբերի 1-ից ԱԴԾ-ն այդ տվյալներին մշտական հասանելիություն կստանա։ Ավելի վաղ ուժայինները նման տվյալներ կարող էին ստանալ միայն հարցման դեպքում։
Նշենք, որ ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը հրամանագիր էր ստորագրել, որով 2023 թվականի սեպտեմբերի 1-ից ԱԴԾ-ն շուրջօրյա հեռահար հասանելիություն կստանա տեղեկատվության տարածման կազմակերպիչների ռեեստրում ներառված տաքսի ծառայությունների պատվերների տեղեկատվական համակարգերին և տվյալների բազաներին, որտեղ 2022թ. հունվարից ներառվել էին Yandex-ի ծառայությունները։
«Yandex»-ից տաքսի պատվիրելու ծառայությունները գործում են աշխարհի ավելի քան քսան երկրում, ներառյալ՝ Իսրայելը, Բելառուսը, Ղազախստանը, Վրաստանը, Հայաստանը, Նորվեգիան և Ֆինլանդիան:
«Մեդուզա»-ի թղթակիցների հարցումից հետո Ֆինլանդիայի տվյալների պաշտպանության գրասենյակը շտապ կարգով դադարեցրել է «Yandex»-ի օգտատերերի տվյալների փոխանցումը Ռուսաստան: