Միջազգային

Իսպանիայում և Պորտուգալիայում անտառային հրդեհներ են մոլեգնում

Իսպանիայում և Պորտուգալիայում անտառային հրդեհներ են մոլեգնում

Իսպանիայում և Պորտուգալիայում անտառային հրդեհներ են, որոնք ընդգրկել են հազարավոր հեկտարներ:

Պիրենեյան թերակղզի է հասել շոգ եղանակի նոր ալիք, որը նպաստում է հրդեհների տարածմանը։

Պորտուգալիայի քաղաքացիական պաշտպանության ազգային վարչության տվյալներով ՝ երկրի կենտրոնական և հարավային մասերում կրակի դեմ պայքարի համար նետվել են հազար հրշեջ և 12 ինքնաթիռ:

Անտառային հրդեհը, որի դեմ ներկայումս պայքարում է ավելի քան 800 հրշեջ, սկսվել է շաբաթ օրը Ալենտեխո շրջանի Օդեմիրայի մունիցիպալիտետում, սակայն հետո տարածվել է դեպի հարավ՝ դեպի Ալգարվե՝ Պորտուգալիայի գլխավոր զբոսաշրջային ուղղություններից մեկը:

Իշխանությունների հաղորդմամբ՝ նախազգուշական նկատառումներից ելնելով՝ տարհանվել է 19 փոքր գյուղ, չորս զբոսաշրջային բազա։ Փակվել են մի քանի ճանապարհներ, այդ թվում՝ Լիսաբոնի և Պորտոյի միջև ընկած A1 մայրուղու մի մասը:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական