ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերն անդրադարձել է հայ-ադրբեջանական կարգավորման և հաշտության համաձայնագրին հասնելու հարցում Թուրքիայի դերակատարության մասին:
Լրագրողը հիշեցրել է, որ օրերս ԱՄՆ պետքարտուղարը հեռախոսազրույց է անցկացրել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի՝ քննարկելով հայ-ադրբեջանական կարգավորումը, և հարցրել՝ ինչպե՞ս են տեսնում Թուրքիայի դերը այս գործընթացում։
«Ես չեմ ուզում դրա վերաբերյալ մանրամասն խոսել, դա մասնավոր դիվանագիտական խոսակցություն էր: Միայն կասեմ՝ մենք հավատում ենք, որ Թուրքիան կարող է արդյունավետ դեր խաղալ այս հարցում»,- պատասխանել է Միլլերը: