Միջազգային

Գերմանիան կխրախուսի իր ընկերություններին՝ ներդրումներ կատարել Ուկրաինայում

Գերմանիան կխրախուսի իր ընկերություններին՝ ներդրումներ կատարել Ուկրաինայում

Գերմանիայի իշխանություններն ընդլայնել են պետական երաշխիքները այն գերմանական ընկերությունների համար, որոնք կորոշեն ներդրումներ անել Ուկրաինայում։ Այս մասին հայտնել է Գերմանիայի էկոնոմիկայի դաշնային նախարարության մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ այժմ երկրի կառավարությունը ծածկելու է ոչ միայն ներդրումների ամբողջական կորստի վնասը, այլև ներդրումային վարկերի տոկոսների վճարման փոխարկման և փոխանցման ռիսկերը:

«Խոսքը երկարաժամկետ վարկերի մասին է, որոնք գերմանական ընկերությունները հաճախ օգտագործում են, բացի կապիտալում սովորական մասնակցությունից, ուկրաինական դուստր ձեռնարկությունների ֆինանսավորման համար», - նշել են Գերմանիայի Էկոնոմիկայի նախարարությունից:

Միևնույն ժամանակ, Գերմանիայի կառավարությունը մինչև 2025 թվականը վճար չի գանձի Ուկրաինայում ներդրումների համար երաշխիքների հայտ ներկայացնելու համար: 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական