Միջազգային

Նուլանդն այցելել է Նիգեր և հանդիպել հեղաշրջում իրականացրած զինվորականների հետ

Նուլանդն այցելել է Նիգեր և հանդիպել հեղաշրջում իրականացրած զինվորականների հետ

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատար Վիկտորիա Նուլանդն այցելել է Նիգեր և հանդիպել զինվորականների հետ, որոնք ավելի վաղ հեռացրել էին նախագահին իշխանությունից: Պաշտոնանկ արված նախագահի, ինչպես նաև հեղաշրջման առաջնորդի հետ հանդիպել նրան մերժել են։

Նուլանդը մայրաքաղաք Նիամեյից մեկնելուց առաջ լրագրողներին պատմել է, որ զինվորականների հետ հանդիպումը տևել է ավելի քան երկու ժամ, սակայն հաջողության հասնել և ապստամբներին համոզել չեղարկել հեղաշրջումը դեռ չի հաջողվել:

«Այս խոսակցությունները չափազանց անկեղծ էին և երբեմն բավականին դժվար։ Դա առաջին խոսակցությունն էր, որտեղ ԱՄՆ-ն առաջարկում էր իր բարի ծառայությունները, եթե հեղաշրջման համար պատասխանատու մարդիկ ցանկություն ունեն վերադառնալ սահմանադրական կարգին»,- ասել է նա։

Նուլանդի խոսքով՝ ինքը հանդիպել է բրիգադի գեներալ Մուսա Սալաու Բարմուի հետ, որը նշանակվել էր ռազմական շտաբի նոր պետ, և հեղաշրջման մյուս առաջնորդների հետ, սակայն նախագահական գվարդիայի ղեկավար Աբդուրահման Տչիանիի հետ հանդիպման խնդրանքները, որն իրեն երկրի նոր առաջնորդ էր հայտարարել, և տապալված նախագահ Մոհամեդ Բազումի հետ հանդիպման խնդրանքներն անպատասխան են մնացել, թեև ԱՄՆ-ի ներկայացուցիչներն ավելի վաղ հեռախոսային կապեր էին պահպանել Բազումի հետ:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական