Միջազգային

Լեհաստանում վերականգնել են «Դրուժբա» նավթամուղի աշխատանքը

Լեհաստանում վերականգնել են «Դրուժբա» նավթամուղի աշխատանքը

«Դրուժբա» նավթամուղի Լեհական օպերատորը՝ PERN ընկերությունը, վերականգնել է վնասված մագիստրալի թողունակությունը, հայտնում է ընկերության պաշտոնական կայքը:

«PERN -ի տեխնիկական ծառայությունները երկուշաբթի երեկոյան ամբողջությամբ վերականգնել են խողովակաշարի վնասված հատվածի աշխատանքը», - ասվում է հայտարարության մեջ:

Նշենք, որ «Դրուժբա» -ն աշխարհի խոշորագույն նավթամուղային համակարգ է։ Նախատեսված է Վոլգա-ուրալյան, Արևմտյան Սիբիրի և մերձկասպյան նավթագազային շրջանների նավթը Եվրոպա տեղափոխելու համար: Նավթամուղի մագիստրալի («Դրուժբա-1» և «Դրուժբա-2») ընդհանուր երկարությունը կազմել է 8,9 հազար կիլոմետր։

Անցած հանգստյան օրերին հայտնի էր դարձել, որ Գերմանիայի ուղղությամբ «Դրուժբա»-ի ճյուղերից մեկն անջատվել է Լեհաստանի տարածքում արտահոսքի պատճառով: PERN-ի արտակարգ իրավիճակների ծառայությունները սկսել են վերանորոգման աշխատանքները Հոդեչի շրջանի վնասված հատվածում:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական