Միջազգային

«Ռուսաստանի առաջարկած 50 հազար տոննան համաձայնագրով արտահանվող 20 մլն տոննայի դիմաց անհամեմատելի է». Բլինքեն

«Ռուսաստանի առաջարկած 50 հազար տոննան համաձայնագրով արտահանվող 20 մլն տոննայի դիմաց անհամեմատելի է». Բլինքեն

«Ռուսաստանի առաջարկած հացահատիկի մատակարարումը աֆրիկայն երկրներին չի փոխի իրավիճակը շուկայում և չի լուծի գների աճի խնդիրը», - այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։

«Ռուսաստանը, ըստ երևույթին, արտահայտել է 50 հազար տոննա հացահատիկ 5-6 երկիր մատակարարելու գաղափարը։ Ինչ առաջարկում է Ռուսաստանը, մի կաթիլ է ծովում: Դա չի լուծի խնդիրը ու չի կանգնեցնի գների աճը։ Դա չի փոխի այն փաստը, որ միլիոնավոր տոննա հացահատիկ է հանվել շուկայից և անհասանելի է դարձել կարիքավորների համար, հատկապես՝ զարգացող երկրներում», - հայտարարել է Բլինքենը ֆրանսիական ռադիոկայանին տված հարցազրույցում։

Պետքարտուղարի խոսքով՝ Սևծովյան հացահատիկային նախաձեռնության շրջանակներում զարգացող երկրներ է արտահանվել 20 մլն տոննա հացահատիկ:

«Ռուսաստանի առաջարկած 50 հազար տոննան համաձայնագրով արտահանվող 20 մլն տոննայի դիմաց անհամեմատելի է», - նշել է պետքարտուղարը:

Անցյալ շաբաթ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կառավարության հետ խորհրդակցության ժամանակ հայտարարել էր, որ ՌԴ-ն «հացահատիկային գործարքի» հակառակորդ չէ և պատրաստ է վերադառնալ դրան, երբ կատարվեն ռուսական կողմի առաջադրած բոլոր հիմնական պայմանները:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական