Միջազգային

Բլինքեն. «ԱՄՆ-ը հաստատակամորեն աջակցում է Վրաստանի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը»

Բլինքեն. «ԱՄՆ-ը հաստատակամորեն աջակցում է Վրաստանի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը»

Այսօր լրանում է 15 տարին, ինչ Ռուսաստանը ներխուժեց Վրաստան և օկուպացրեց նրա հողերի 20%-ը, - այս մասին սոցցանցում գրել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը։

Բլինկենի խոսքով, ԱՄՆ-ը հաստատակամորեն աջակցում է Վրաստանի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և եվրատլանտյան ձգտումներին։

«Այսօր լրանում է 15 տարին, ինչ Ռուսաստանը ներխուժեց Վրաստան և օկուպացրեց նրա հողերի 20%-ը։ Ռուսաստանը շարունակում է հրաժարվել 2008 թվականի հրադադարի վերաբերյալ ստանձնած պարտավորությունների կատարումից։ ԱՄՆ-ը հաստատապես աջակցում է Վրաստանի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և եվրատլանտյան նկրտումներին», - գրել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական