Միջազգային

«Air France»-ը դադարեցնում է ավիահաղորդակցությունը Բուրկինա Ֆասո և Մալի

«Air France»-ը դադարեցնում է ավիահաղորդակցությունը Բուրկինա Ֆասո և Մալի

Ֆրանսիական Air France ավիաընկերությունը դադարեցնում է ավիահաղորդակցությունը Բուրկինա Ֆասոյի և Մալիի հետ: Պատճառն այդ երկրների աջակցությունն է Նիգերում ռազմական հեղաշրջմանը:

Մամուլում հրապարակումների համաձայն՝ Ֆրանսիան կասեցրել է Բուրկինա Ֆասոյի զարգացման նպատակով բոլոր օգնություններն ու բյուջետային աջակցությունը:

Նման հայտարարություն է արվել այն բանից հետո, երբ Բուրկինա Ֆասոյի ռազմական կառավարությունը հայտարարել է, որ հարևան Նիգերում հեղաշրջման առաջնորդների դեմ ցանկացած զինված միջամտություն կդիտարկի որպես պատերազմի հայտարարություն:

Նույն դիրքորոշումն է որդեգրել նաև Մալիի ռազմական կառավարությունը։

The Wall Street Journal թերթը, վկայակոչելով ECOWAS-ի երկրներից մեկի բարձրաստիճան պաշտոնյային, գրում է, որ տարածաշրջանի զինված ուժերին ավելի շատ ժամանակ է պետք Նիգեր ներխուժումը նախապատրաստելու համար:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական