Միջազգային

Ռուսաստանում 35%-ով աճել է գարեջրի ներմուծումը

Ռուսաստանում 35%-ով աճել է գարեջրի ներմուծումը

Ռուսաստանում գրեթե 35%-ով աճել է գարեջրի ներմուծումը, առաջնահերթությունը եղել է էժան ապրանքանիշների ներմուծումը Եվրոպայից և Չինաստանից։

2023 թվականի հունվար-հունիսին գարեջրի և գարեջրային ըմպելիքների ներմուծումը Ռուսաստան աճել է 34,9%-ով․ հայտնում է «Կոմերսանտ»-ը՝ վկայակոչելով ռուսական գարեջրի շուկայի մասնակիցների հաշվետվությունների տվյալները: Ընդ որում, չնայած պատժամիջոցներին, խոշորագույն ներմուծողներ են մնում Գերմանիան (46,4% աճ՝ մինչև 102,7 մլն լիտր), Բելգիան (կրկնակի աճ՝ մինչև 19,4 մլն լիտր), Չեխիան (32,4% աճ՝ մինչև 19,2 մլն լիտր): Չինաստանից երկու անգամ ավելի շատ գարեջուր է ներկրվել՝ 8,4 մլն լիտր։ Ընդ որում, դադարեցվել են գարեջրի մատակարարումները մեծ Բրիտանիայի, Կանադայի և ԱՄՆ-ի ընկերություններից։

Մանրածախ առևտրով զբաղվողները իրականացրել են գարեջրի ներմուծման հիմնական մասը։ «Guinness»-ը և «Corona Extra»-ն կարճ ընդմիջումից հետո վերադարձել են Ռուսաստան։ Աշխարհի ամենահայտնի գարեջուրներից մի քանիսը տեղափոխվում են ոչ թե ուղղակիորեն արտադրող երկրներից, այլ ասիական երկրների գործընկերների միջոցով:

Ավելի վաղ հաղորդվել էր «Carlsberg Group» ընկերությունների խումբը վաճառել է իր բիզնեսը Ռուսաստանում:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական