Վրաստանի բոլոր պետական գերատեսչությունների և արտերկրում դիվանագիտական առաքելությունների շենքերի վրայից իջեցվել են պետական դրոշները։ Այսօր սգո օր է հայտարարված՝ ի նշան Շովիի հանգստավայրում տեղի ունեցած ողբերգության:
Վիթխարի սողանքային գոտում արդեն 5 օր շարունակվում են որոնողափրկարարական աշխատանքները։ Փրկվածներին գտնելու գրեթե ոչ մի հնարավորություն չկա: Անհետ կորած է համարվում դեռ շուրջ 16 մարդ։
Օգոստոսի 7-ի առավոտյան տվյալներով Շովի նախկին առողջարանային ավանի տարածքում հայտնաբերվել է 18 մարդու մարմին։ Այս պահի դրությամբ նույնականացվել է 14 դի՝ որոնց թվում՝ նաև երեխաներ։