Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Յին Եվրամիության բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելին պաշտոնապես հրավիրել է այցելել Պեկին: Այս մասին հայտնում է Bloomberg-ը։
Նշվում է, որ կողմերի միջև տեղի է ունեցել հեռախոսազրույց: Այցը պետք է տեղի ունենա աշնանը։
ՉԺՀ արտաքին գործերի նախարարությունում հայտարարել են, որ ԵՄ ներկայացուցչի այցը թույլ կտա նախապատրաստվել Չինաստանի և Եվրամիության առաջնորդների գագաթնաժողովին, որը նախատեսված է այս տարի:
Նշենք, որ Bloomberg-ն արդեն հայտարարել է Բորելի՝ ՉԺՀ մեկնելու մասին, սակայն հետագայում նրա այցը չեղարկվել է։
Հիշեցնենք, որ եվրոպական դիվանագիտության ղեկավարը Պեկին պետք է ժամաներ դեռ ապրիլին, սակայն այն ժամանակ նրան խանգարեց կորոնավիրուսը։