Միջազգային

Կիևի «Մայր Հայրենիք» հուշարձանից հանել են ԽՍՀՄ գերբը (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Կիևի «Մայր Հայրենիք» հուշարձանից հանել են ԽՍՀՄ գերբը (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Կիրակի առավոտյան Կիևի «Մայր Հայրենիք» հուշարձանի վահանի վրա տեղադրվել է եռաժանի ՝ Ուկրաինայի պաշտոնական խորհրդանիշը։

Դնեպրի ափին գտնվող «Մայր Հայրենիք» հուշարձանը Եվրոպայի ամենաբարձր մոնումենտալ քանդակն է և հինգերորդն աշխարհում: Պատվանդանով Հուշարձանի բարձրությունը 102 մետր է։ Արձանը պատկերում է մի կնոջ, ով վեր է բարձրացնում վահանն ու թուրը։

Օգոստոսի սկզբին ուկրաինական կառավարության որոշմամբ քանդակի վահանից հանվել էր ԽՍՀՄ զինանշանը։:

Եռաժանի տեղադրումը նախատեսված էր շաբաթ օրը, սակայն աշխատանքներին խանգարել է ուժեղ քամին։ Աշխատանքները դեռ շարունակվում են։

«Դա տեղի ունեցավ! Ուկրաինական եռաժանին իր տեղում է ։ Դա բարդ, պատասխանատու, պատմական նախագիծ էր ։ Շնորհակալություն եմ հայտնում բոլորին, ում շնորհիվ դա տեղի ունեցավ՝ դոնորներին, նախագծողներին, շինարարներին, քանդակագործին, պատերազմի թանգարանի աշխատակիցներին, բոլոր նրանց, ովքեր երկրպագում էին այդ փոփոխություններին և աջակցում», – տելեգրամյան Ալիքում գրել է Ուկրաինայի մշակույթի նախկին նախարար Ալեքսանդր Տկաչենկոն։

Ավելի վաղ Ուկրաինայի մշակույթի և տեղեկատվական քաղաքականության նախարարի պաշտոնակատար Ռոստիսլավ Կարանդեևը պատմել էր, որ աշխատանքներն ամբողջությամբ պետք է ավարտեն մինչև անկախության օրը, որը նշվում է օգոստոսի 24-ին:

ԽՍՀՄ զինանշանը կուղարկվի թանգարան՝ պահելու համար:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական