Միջազգային

Նիգերում հեղաշրջման առաջնորդները փակել են երկրի օդային տարածքը

Նիգերում հեղաշրջման առաջնորդները փակել են երկրի օդային տարածքը

Նիգերում հեղաշրջման առաջնորդները փակել են երկրի օդային տարածքը հարևան պետությունների կողմից հնարավոր ռազմական միջամտության մտավախություններից ելնելով։

«Ի դեմս միջամտության սպառնալիքի, որն ավելի ու ավելի ակնհայտ է դառնում հարևան երկրների նախապատրաստման շնորհիվ, Նիգերի օդային տարածքը կիրակի օրվանից փակվում է բոլոր ինքնաթիռների համար մինչև հետագա ծանուցումը»,– ասվում է ապստամբների հայտարարության մեջ:

Ավելի վաղ արևմտյան Աֆրիկայի պետությունների տնտեսական ընկերակցության (ECOWAS) երկրները վերջնագիր էին ներկայացրել ապստամբության ղեկավարներին՝ նախագահական գվարդիայի պետ Աբդուրահման Տչիանիի գլխավորությամբ՝ սպառնալով ուժ կիրառել, եթե տապալված նախագահ Մոհամեդ Բազումը մինչև կիրակի երեկո չվերականգնվի իր պաշտոնում:

Ապստամբները հայտարարել են, որ Նիգերի զինված ուժերը պատրաստ են պաշտպանել երկիրը, իսկ օդային տարածքը խախտելու ցանկացած փորձ անհապաղ պատասխան կստանա:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական