Միջազգային

Պուտինը և Էրդողանը կքննարկեն Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործընթացը. «Hürriyet»

Պուտինը և Էրդողանը կքննարկեն Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործընթացը. «Hürriyet»

Թուրքական «Hürriyet» պարբերականը հաղորդում է, որ այսօր Բեշթեփում տեղի կունենա Թուրքիայի նորընտիր կառավարության նիստ՝ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախագահությամբ: 

Երկշաբաթյա ընդմիջումից հետո կառավարությունը նորից կհավաքվի։ Նախագահ Էրդողանի նախագահությամբ կայացած հանդիպմանը մանրամասն կքննարկվեն ներքին և արտաքին քաղաքական զարգացումները:

Քննարկվող հարցերի թվում կլինի նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտին հնարավոր այցը Թուրքիա։ Ըստ լրատվամիջոցի, Պուտինի այցը հնարավոր է տեղի ունենա օգոստոսի վերջին շաբաթը։

Ըստ պարբերականի՝ Պուտինի հետ հանդիպման օրակարգում կլինեն նաև Հարավային Կովկասում տեղի ունեցող իրադարձությունները և Ադրբեջանի ու Հայաստանի հարաբերությունների կարգավորման գործընթացը:

Կքննարկվեն Սևծովյան հացահատիկային նախաձեռնության վերականգնմանն ուղղված ջանքերը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական