Միջազգային

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է «աշխարհի վրա կախված միջուկային պատերազմի ստվերի» մասին

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է «աշխարհի վրա կախված միջուկային պատերազմի ստվերի» մասին

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Հիրոսիմայի ատոմային ռմբակոծության 78-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառումների կապակցությամբ իր ուղերձում հայտարարել է, որ միջուկային պատերազմի ստվերը կրկին կախված է աշխարհի վրա։

«Միջուկային ստվերը, որը կախված էր աշխարհի վրա Սառը պատերազմի ժամանակ, նորից հայտնվել է, և որոշ երկրներ կրկին անխոհեմորեն ճոճում են միջուկային թուրը՝ սպառնալով օգտագործել ոչնչացման այդ միջոցը», - ուղերձը կարդացել է զինաթափման հարցերով գլխավոր քարտուղարի տեղակալ Իզումի Նակամիցուն:

Գուտերեշը նաև նշել է, որ անվստահությունն ու տարաձայնություններն աճում են ողջ աշխարհում։

Բացի այդ, նա կոչ է արել բոլոր երկրներին ամբողջությամբ հրաժարվել միջուկային զենքից և նշել, որ դա ՄԱԿ-ի գլխավոր նպատակներից մեկն է։ Նա դա անվանել է միջուկային պատերազմի վտանգը վերացնելու միակ միջոցը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական