ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Թայվանի շուրջ իրավիճակի սրումը պայմանավորված է նրանով, որ Չինաստանի ղեկավարությունը կարծում է, թե ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ոչ կոմպետենտ է։
«Սին (Ծինփին, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ - խմբ.) չէր զբաղվի Թայվանով: Նա ահավոր մոտ է այնտեղ մտնելու ցանկությանը, քանի որ կարծում է, որ ձեր առաջնորդն ոչ կոմպետենտ է», - հայտարարել է Թրամփը Հարավային Կարոլինա նահանգում ընտրողների հետ հանդիպման ժամանակ իր ելույթում։
Նախկին նախագահը հավելել է, որ իր օրոք Չինաստանի ղեկավարը հարգում էր ԱՄՆ-ին։ «Նա այլևս հարգանք չունի մեր երկրի նկատմամբ»,- նշել է Թրամփը։