Հրաձգություն է տեղի ունեցել Վաշինգտոնի հարավ-արևելքում, երեք մարդ է զոհվել, երկուսը՝ վիրավորվել, հայտնել է քաղաքի ոստիկանությունը։
«Շաբաթ օրը երեկոյան մեր աշխատակիցները կանչով գնացել են հարավարևելյան շրջան՝ Գուդ Հոփ Ռոուդ բնակելի թաղամաս, որտեղ կրակոցներ են լսվել... Դեպքի վայրում հայտնաբերվել է կրակոցներից տուժած 5 անձ: Երեք մարդ տեղում մահացել է»,- լրագրողներին հայտնել է ոստիկանապետի պաշտոնակատար Պամելա Սմիթը։
Զոհվածների թվում եղել են երկու տղամարդ և մեկ կին։ Երկու տուժածները՝ տղամարդիկ, հոսպիտալացվել են։ Քաղաքի ոստիկանությունը հետաքննում է միջադեպը։