Միջազգային

Կիևում «Մայր հայրենիք» հուշարձանի վրա տեղադրվել է Ուկրաինայի զինանշանը

Կիևում «Մայր հայրենիք» հուշարձանի վրա տեղադրվել է Ուկրաինայի զինանշանը

Կիևում «Մայր հայրենիք» հուշարձանի վրա տեղադրվել է Ուկրաինայի զինանշանը՝ եռաժանին։ Այս մասին օգոստոսի 6-ին հայտնել է «Ուկրաինսկայա պրավդան»։

Նշվում է, որ նախատեսվում էր այն տեղադրել օգոստոսի 5-ին, սակայն ուժգին քամին և մութն ընկնելը խոչընդոտեցին աշխատանքների ավարտին։ Եռաժանու արտադրության համար օգտագործվել է եվրոպական արտադրության պողպատ, այն պատրաստվել է Կիևի ձեռնարկություններից մեկում։

Հուշարձանից ԽՍՀՄ զինանշանի ապամոնտաժման աշխատանքներն սկսվել էին հուլիսի 26-ի կեսօրին։

«Մայր հայրենիքը» մոնումենտալ քանդակ է Կիևում, որը տեղադրվել է 1981 թվականին։ Պատվանդանով հուշարձանի բարձրությունը 102 մ է։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական